Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 32007156

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

6 մարտի 2007 թ.

ք. Երևան N 38-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի ապրիլի 28-ի «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը հաստատելու մասին» N 87-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

ա) Հրամանի երկրորդ կետը «տեղեկատվական ծառայության» բառերից հետո լրացնել «մոտեցման, մեկնման ընթացակարգերի և քարտեզների կառուցման» բառերով,

բ) Հրամանով հաստատված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը» (այսուհետ՝ Կարգ) լրացնել նոր 3.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1 «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Ծառայության աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության ապահովման և դրա պահպանման միջոցառումներ՝ համաձայն Եվրոկոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթի պահանջների: Նշված պահանջների համապատասխանությունը վերահսկելու նպատակով այդ միջոցառումները համաձայնեցվում են Գլխավոր վարչության հետ:»,

գ) Կարգի 5-րդ կետում «8126 փաստաթղթի» բառերը փոխարինել «8126 և 8168 փաստաթղթերի:» բառերով,

դ) Կարգի 6-րդ կետը «56 օր առաջ» բառերից հետո լրացնել «ԻԿԱՕ ԱԻՌԱՔ (AIRAC) համակարգի համաձայն:» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ՝ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։