«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 1064-Ա
ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Շիրակի մարզային գործակալության Արթիկ քաղաքի Բաղրամյան N 4 հասցեում գտնվող՝ 263.8 քառ. մետր ընդհա­նուր մակերեսով շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ ամրացնել «Հայաստանի Հանրա­պետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
(1-ին կետը փոփ. 02.11.06 N 1554-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետա­կան ծառայության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապա­հովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանք­ների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականաց­նելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 3
Երևան