Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2007 թ.

ք. Երևան N 65-Ա

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզիաների գործողության կասեցման մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ու 6-րդ մասով և հիմք ընդունելով անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման հանձնաժողովի 29.03.2007 թվականի նիստի եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Անվճարունակության գործերով կառավարիչ Հովհաննես Ներսիսյանի լիցենզիայի (01ԱN00122 տրված 25.04.2002 թ.) գործողությունը՝ համաձայն իր դիմումի կասեցնել 5 տարի ժամկետով (29.03.2007 թ. - 29.03.2012 թ.):

2. Անվճարունակության գործերով կառավարիչ Նորիկ Բալասյանի լիցենզիայի (01ԱN00269 տրված 16.03.2004 թ.) գործողությունը՝ համաձայն իր դիմումի կասեցնել 3 տարի ժամկետով (29.03.2007 թ. - 29.03.2010 թ.):

3. Անվճարունակության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանի լիցենզիայի (Ա-N015 տրված 24.08.2001 թ.) գործողությունը՝ համաձայն իր դիմումի կասեցնել 2 տարի ժամկետով (29.03.2007 թ. - 29.03.2009 թ.):

4. Անվճարունակության գործերով կառավարիչ Էդգար Սեդրակյանի լիցենզիայի (01ԱN00091 տրված 15.03.2002 թ.) գործողությունը՝ համաձայն իր դիմումի կասեցնել 5 տարի ժամկետով (29.03.2007 թ. - 29.03.2012 թ.):

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում և օրենքով սահմանված կարգով ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

Դ. Հարությունյան

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հ/Հ Ազգանուն Անուն Լիցենզիայի

համարը Լիցենզիայի գործողության դադարեցման

ամսաթիվը

1 Սերոբյան Վարդան 01ԱN00109 30.03.2007 թ.

2 Դրմոյան Սերգեյ 01ԱN00112 30.03.2007 թ.

3 Ղազարյան Տարիել 01ԱN00125 30.03.2007 թ.

4 Գաբրիելյան Յուրի 01ԱN00129 30.03.2007 թ.

5 Սահակյան Ալեքսան 01ԱN00143 30.03.2007 թ.

6 Համբարյան Գևորգ 01ԱN00144 30.03.2007 թ.

7 Բաղդասարյան Նորիկ 01ԱN00184 30.03.2007 թ.

8 Պետրոսյան Հայկ 01ԱN00196 30.03.2007 թ.

9 Եղիազարյան Գրիգոր 01ԱN00222 30.03.2007 թ.

10 Ավետիսյան Սուրեն 01ԱN00224 30.03.2007 թ.

11 Սիմոնյան Հեկտոր 01ԱN00230 30.03.2007 թ.

12 Սերոբյան Էդուարդ 01ԱN00240 30.03.2007 թ.

13 Պետրոսյան Մհեր 01ԱN00312 30.03.2007 թ.

14 Գևորգյան Ռաֆիկ 01ԱN00314 30.03.2007 թ.

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հ/Հ Ազգանուն Անուն Լիցենզիայի

համարը Լիցենզիայի գործողության դադարեցման

ամսաթիվը

1 Կարապետյան Արամ Ա-N015 30.03.2007 թ.

2 Սեդրակյան Էդգար 01ԱN00091 30.03.2007 թ.

3 Ներսիսյան Հովհաննես 01ԱN00122 30.03.2007 թ.

4 Բալասյան Նորիկ 01ԱN00269 30.03.2007 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։