«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2007 թվականի N 366-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» 4895-ARM ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» 4895-ARM նամակ-համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 7
Երևան