Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-08-18-ից մինչև 2017-04-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-04-22Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1569-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դրույթներով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններին և համերգային պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը (այսուհետև` գույք) համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի ու Արարատի մարզպետներին` մեկշաբաթյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հողահատկացման հիմքերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ հողահատկացման փաստաթղթերը պահպանված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել որոշում հողահատկացման հիմքերի վերականգնման մասին և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գույքի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքները.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 11-ի N 1569-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN ը/կ Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը Վերադաս մարմինը Հասցեն Կազմակեր-

պությանը

ամրացված

անշարժ գույքի ընդհանուր

մակերեսը (քառ.մետր) Անշարժ

գույքի

սկզբնական

արժեքը

(հազ. դրամ)

1 2 3 4 5 6

1. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Թումանյան 54 32000 590664.9

2. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Ռուբինյանց 30 820 2889.8

3. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Գրիգոր Լուսավորչի 6 10835.1 247177.8

4. Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Աբովյան 7 3342.5 88387.8

5. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Վ. Սարգսյանի 7 7525 201720.0

6. Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Գյումրի,

Սայաթ-Նովա 4 21000 158658.8

7. Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Վանաձոր,

Թատերական 3ա 14470.72 28512

8. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Գորիս,

Կոմիտասի 28 7139.1 31499.9

9. Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Արտաշատ,

Օգոստոսի 23-ի փող. 8110 31461

10. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Մեսրոպ Մաշտոցի 46 11300 175825.4

11. Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Տերյան 3ա 371.2 25157.6

12. Հայաստանի երգի պետական թատրոն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ. Երևան,

Խանջյան 13ա 3600 27000

13. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն քաղ.Երևան,

Իսահակյան 1 1840 40099.1

14. Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն Երևանի քաղաքապետարան քաղ. Երևան,

Մովսես Խորենացու 18 453.7 16716

15. Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն Երևանի քաղաքապետարան քաղ. Երևան,

Իսահակյան 28 4984.8 6076.6

16. Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն Երևանի քաղաքապետարան քաղ. Երևան,

Մոսկովյան 3 2021 11079.0

(Ցանկը փոփ. 10.08.06 N 1119-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։