040.0808.18.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 20.3 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի N 808 որոշման
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
N/N
ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը
1. Գրասենյակի պետ 1
2. Գրասենյակի քարտուղար յուրաքանչյուր նստավայրում` 1
3. Գանձապահ 0,5
4. Ցրիչ յուրաքանչյուր նստավայրում` 1
5. Պարետ յուրաքանչյուր նստավայրում` 1
6. Հավաքարար յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս
7. Տնտեսության վարիչ 1
8. Համակարգչի ավագ օպերատոր 1
9. Վարորդ 1
10. Հնոցապան (ջեռուցվող
ժամանակահատվածում) 3
11. Էլեկտրիկ 0.5
12. Փականագործ 0.5
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն, 13.10.05 N 1664-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի N 808 որոշման
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եվ տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
N/N
ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը
1. Գրասենյակի պետ 1
2. Գրասենյակի քարտուղար Երևան քաղաքում յուրաքանչյուր 3 դատավորին` 1
տնտեսական դատարանի յուրաքանչյուր նստավայրում` 1
3. Գանձապահ 0,5
4. Ցրիչ յուրաքանչյուր նստավայրում` 1
5. Պարետ յուրաքանչյուր նստավայրում` 1
6. Հավաքարար յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս
7. Վարորդ 1
8. Տնտեսության վարիչ 1
9. Համակարգչի ավագ օպերատոր 1
10. Վերելակավար 1
11. Էլեկտրիկ 0.5
12. Փականագործ 0.5
13. Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում) 1
14. Տեխնիկ 0.5
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն, 13.10.05 N 1664-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան