«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հուլիսի 2005 թ.
ք. Երևան N 29-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):
(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)
2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):
(2-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու
(Վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)
2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:
3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
4. Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:
(4-րդ կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)
5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:
Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:
(5-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն)
5.1. Համայնքի ղեկավարը հայտը uտանալուց հետո` 2 oրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը uտանալուց հետո` մեկ oրվա ընթացքում, uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մաuին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:
(5.1 կետը լրաց. 06.02.07 N 32-Ն)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)
Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման
__________________________________________
(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
__________________________________________
Հ Ա Յ Տ
Ընտրողների ցուցակում ընդգրկվելու
Ես՝ _____________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)
________________________________________________________________
Անձնագիր _______________________________________________________
(սերիա, համար, ում կողմից է տրված)
____ ______________________ ___ թվականից առանց հաշվառման բնակվում եմ
_______________________________________________________________
(բնակության վայրի հասցեն)
_______________________________________________________________
Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________ համայնքի ընտրողների
ցուցակում:
Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:
ՀԱՅՏԱՏՈՒ _______________________ ___________________
(ազգանուն) (ստորագրություն)
____ _______________ 200 թվական
(Հավելվածը փոփ. 06.02.07 N 32-Ն)
Հավելված 3
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման
(Հավելվածն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)