Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2007-10-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-10-04Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1643-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

Անվանումը, անունը կամ վերնագիրը Ստեղծողը (հեղինակը) Ստեղծման ժամանակը Ստեղծման վայրը Նյութը Քանակը, բաղկացուցիչ մասերը Չափերը, քաշը Վիճակը Ծածկագիրը Ծանոթա-գրու-

թյուն

1 2 3 4 5 6 7 8 9 10

Կառք` քառանիվ, կամարակապ ծածկով անհայտ Ք. ա.

XV դ. Լճաշեն, Կուրգանի 8 փայտ մեկ 350 x 220 x 140 սմ վերանորոգված, բավարար Հ.2009-609, ՀՊԹ

Սեպագիր արձանագրու-թյուն` Էրեբունի ամրոցի հիմնադրման Արգիշտի I Ք. ա.

782 թ. Արին բերդ բազալտ մեկ 97 x 49 x 54 սմ լավ Հ.2662, ՀՊԹ

(Տողը ուժն կորցրել է 09.03.06 N 265-Ն)

Աստվածաշունչ Բարսեղ 1270 թ. (Կիլիկիա) թուղթ 819 թերթ 31 x 24 սմ բավարար Ձեռ. Հ.մր 345, Մատենադարան Յովհ. Արքաեղբայր

Ճաշոց Թորոս Ռոսլին 1286 թ. (Կիլիկիա) մագաղաթ 479 թերթ 33,5 x 24,5 սմ բավարար Ձեռ. Հ.մր 979, Մատենադարան Հեթում Բ արքա

(Ճաշոց տողի գործողությունը կասեցնել մինչև 01.07.07, 11.01.07 N 9-Ն)

Ճառընտիր Մխիթար Այրիվանեցի 1283 թ. Այրիվանք թուղթ 1189 թերթ 35,7 x 26,5 սմ բավարար Ձեռ. Հ.մր 1500, Մատենադարան

(Տողը ուժն կորցրել է 09.03.06 N 265-Ն)

Թղթի հնագույն ձեռագիր Ղուկաս 981 թ. անհայտ թուղթ 359 թերթ 28 x 19 սմ բավարար Ձեռ. Հ.մր 2679, Մատենադարան

Ավետարան Յովհաննես 1018 թ. Տալաշու վանք մագաղաթ 268 թերթ 39 x 30 սմ բավարար Ձեռ. Հ.մր 4804, Մատենադարան

Լազարյան Ավետարան Սահակ Վանանդացի 887 թ. անհայտ մագաղաթ 229 թերթ 37 x 27,5 սմ բավարար Ձեռ. Հ.մր 6200, Մատենադարան

Հաղբատի Ավետարան Մարգարե 1211 թ. Հաղբատ, Հոռոմոս մագաղաթ 360 թերթ 30 x 22 սմ բավարար Ձեռ. Հ.մր 6288, Մատենադարան

Մշո Ճառընտիր Վարդան քահանա Կարնեցի 1200-1202 թթ. Ավագ վանք (Երզնկա) մագաղաթ 605 թերթ 70,5 x 55 սմ բավարար Ձեռ. Հ.մր 7729, Մատենադարան

Սանասարյան Ավետարան Եղիակ քահանա 986 թ. անհայտ մագաղաթ 219 թերթ 31 x 23 սմ բավարար Ձեռ. Հ.մր 7735, Մատենադարան

Մուղնու Ավետարան Յովհաննես ԺԱ դ. Սանդղկա վանք մագաղաթ 383 թերթ 42 x 32,5 սմ բավարար Ձեռ. Հ.մր 7736, Մատենադարան

Թորոս Ռոսլինի Ավետարան անհայտ ԺԳ դ. (Կիլիկիա) մագաղաթ 312 թերթ 30,3 x 21 սմ բավարար Ձեռ. Հ.մր 9422, Մատենադարան

Մաշտոցի ինքնագրից օրինակված Ավետարան Յովհաննես 1069 թ. Վարագ մագաղաթ 291 թերթ 14,3 x 10,3 սմ բավարար Ձեռ. Հ.մր 10434, Մատենադարան

Թորոս Ռոսլինի 1268 թ. Ավետարան Թորոս Ռոսլին 1267-1268 թթ. Հռոմկլայ մագաղաթ 332 թերթ 22 x 17,2 սմ բավարար Ձեռ. Հ.մր 10675, Մատենադարան

(Թորոս Ռոսլինի 1268 թ. Ավետարան տողի գործողությունը կասեցնել մինչև 01.07.07, 11.01.07 N 9-Ն)

Վեհամոր (Երդման) Ավետարան անհայտ Թ դ.

(Էդ. ?) անհայտ մագաղաթ 257 թերթ 33 x 25,7սմ բավարար Ձեռ. Հ.մր 10680, Մատենադարան

Վազգեն Վեհափառի Ավետարան անհայտ ԺԱ դ. անհայտ մագաղաթ 264 թերթ 32 x 25 սմ բավարար Ձեռ. Հ.մր 10780, Մատենադարան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։