Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-11-ից մինչև 2007-03-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-03-29Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հոկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 հոկտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 49-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 6-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 51-րդ հոդվածով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգը (Հավելված 1):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 27/1-Ն, 2003 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումները:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝ Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ. հոկտեմբերի 10-ի

թիվ 49-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եվ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական եվ (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու

1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) և (կամ) հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

2. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ն:

4. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

5. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ստորագրում և կնքում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:

6. Օտարերկրյա պետություններում կազմվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրելու իրավունք ունեցող և հայտ ներկայացրած քաղաքացիները: Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել մինչև քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտը:

(6-րդ կետը խմբ. 01.02.07 N 13-Ն)

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 7 օր առաջ ուղարկում է լիազոր մարմնին, այդ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից հանելու համար:

(7-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

8. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի անցկացումը նախապատրաստելու, քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, կազմավորում է տեղամասային կենտրոններ և քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 19, և ոչ ուշ, քան 16 օր առաջ ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

(8-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

9. Օտարերկրյա պետություններում տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, համարակալվում են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(9-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

10. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնները համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը՝ այդ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում (քաղաքում) կազմավորված տեղամասային կենտրոնի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից՝ մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասային կենտրոնը:

(10-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում.

ա) ընտրությունների և հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.

բ) քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրական և (կամ) հանրաքվեի փաստաթղթերի նմուշները.

գ) Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները.

դ) հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:

(11-րդ կետը լրաց. 01.02.07 N 13-Ն)

12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեարկության ծրարների, քվեաթերթիկների տպագրումը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:

(12-րդ կետը լրաց. 01.02.07 N 13-Ն)

13. Օտարերկրյա պետություններում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով:

(13-րդ կետը խմբ. 01.02.07 N 13-Ն)

14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունների և (կամ) հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 10 ժամ հետո և այդ տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(14-րդ կետը փոփ. 01.02.07 N 13-Ն)

15. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ընտրությունների և (կամ) հանրաքվեի մյուս փաստաթղթերը` զմռսված կամ սոսնձված և կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.02.07 N 13-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։