Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-05-22-ից մինչև 2007-04-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-04-28Բացել ARLIS-ում

040.0706.11.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 1998 թվականի N 706

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների սննդի օրական միջին նորման` համաձայն N 1 հավելվածի:

2. Գաղտնի:

3. (3-րդ կետն ուժն կորցրել է 10.04.03 N 413-Ն)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխման բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման` համաձայն N 4 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված սննդի օրական միջին նորմաները` մեկամսյա ժամկետում հաստատել, ըստ զորատեսակների, իրենց համակարգի համար սննդի ապահովման նորմաները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի N 706 որոշման

Խաղաղ ժամանակ զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների սննդի օրական միջին նորման

Սննդամթերքի անվանումը

Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի 750

Ձավարեղեն 120

Մակարոնեղեն 40

Միս, մսամթերք 175

Ձուկ՝ առանց գլխի 100

Կենդանական յուղ, մարգարին 20

Կարագ 20

Պանիր 25

Կաթ 100

Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ

Բուսական յուղ 20

Շաքար, շաքարավազ 70

Աղ՝ կերակրի 20

Թեյ 1

Տոմատի մածուկ 6

Դափնետերև 0,2

Կարտոֆիլ 600

Բանջարեղեն, այդ թվում` 260

կաղամբ 130

գազար 50

գլուխ սոխ 50

բազուկ 30

Մանանեխի փոշի 0,3

Տաքդեղ 0,3

Քացախ 2

Հյութ 200

Լուցկի` մեկ ամսվա համար 6 տուփ

Ծխախոտ` առանց ֆիլտրի, մեկ օրվա համար 20 հատ

1. Պետության հաշվին նշված նորմայով մատակարարվում են`

ա) սպայական կազմը և ենթասպաները, որոնց ծառայում են անմիջապես սահմանի վրա կամ գտնվում են ռազմական գործողությունների գոտում, կամ անընդհատ աշխատում են օդանավակայաններում, փորձադաշտերում, տեխնիկական և մեկնաթռիչքային դիրքերում` զբաղվելով ինքնաթիռների և ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ.

բ) այն զինծառայողները, որոնք գտնվում են կարգապահական գումարտակներում.

գ) զինապարտները և ուսանողները` զորահավաքների ժամանակ,

դ) հաստիքային նվագախմբի սաները,

ե) այն քաղաքացիները, որոնք զորակոչվում են զինվորական ծառայության` զորամաս մեկնելու համար` զինկոմիսարիատներ և հավաքակետեր ներկայացնելու օրվանից,

զ) այն քաղաքացիները, որոնք զինկոմիսարիատների և հավաքակետերի կողմից ուղարկվում են զինվորական հոսպիտալներ` բժշկական քննության,

է) սպաները և ենթասպաները` մարտական հերթապահության ժամանակ:

2. Այն զինծառայողներին, որոնք ծառայությունն անցնում են ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա տեղաբաշխված զորամասերում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

երշիկ 50 գ

կարագ 10 գ

պանիր 10 գ

հյութ 100 գ

3. Այն զինծառայողներին, որոնք ծառայությունն անցնում են ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա տեղաբաշխված զորամասերում և ներգրավված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

երշիկ 70 գ

կարագ 15 գ

մեղր 15 գ

թխվածքաբլիթ 20 գ

շաքար 15 գ

4. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ծառայությունն անցնում է պատվո պահակային վաշտում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

միս 100 գ

կարագ 10 գ

խտացրած կաթ 15 գ

5. Այն զինծառայողներին (շարքային), որոնք աշխատում են (ծառայում են) իոնացված ճառագայթների ազդեցության գոտում և իր բաղադրության մեջ թունավոր պարունակություն ունեցող վառելիքի հետ, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

միս 55 գ

կարագ 25 գ

խտացրած կաթ 20 գ

6. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ներգրավված են գիշերային մարտական հերթապահությունում (ժամը 00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն), նշված նորմային բացի լրացուցիչ տրվում են`

հաց 100 գ

թեյ 0,5 գ

շաքար 15 գ

7. Կալանքի տակ գտնվող զինծառայողներին տրվում են`

շաքար 40 գ

միս 100 գ

Կարագ և պանիր չի տրվում, իսկ մնացած սննդամթերքը տրվում է համաձայն նորմայի:

8. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ գտնվող զորամասերում, հոկտեմբեր ամսից մինչև ապրիլ ամիսը ներառյալ, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

սխտոր 10 գ

սալ 50 գ

սպիրտ 50 գ

վիտամին C 0,1 գ

թեյ 1 գ

պովիդլո 30 գ

խտացրած կաթ 30 գ

մեղր 15 գ

9. Այն զինծառայողներին (շարքային), որոնք ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության հարավային ուղղությամբ գտնվող զորամասերում, նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

շաքար 10 գ

թեյ 0,5 գ

թխվածքաբլիթ 40 գ

10. Հիվանդ զինծառայողներին նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

թռչնի միս 50 գ

կարագ 45 գ

կովի կաթ 400 գ

թթվասեր 80 գ

կաթնաշոռ 80 գ

ձու (օրական) 1 հատ

բնական սուրճ 1 գ

կարտոֆիլի օսլա 5 գ

թթխմոր 0,5 գ

թարմ միրգ 200 գ

մուրաբա 5 գ

11. Թույլատրվում է դիետիկ սնունդ կազմակերպել զինվորների ընդհանուր թվի մինչև 6 տոկոսի համար:

12. Երբ հնարավոր չէ տաք ճաշ պատրաստել հիմնական մթերաբաժնի մթերքով, ապա այդ դեպքում ամբողջ մթերաբաժնի փոխարեն 1 մարդու համար 1 օրվա ընթացքում տրվում են`

պաքսիմատ`

բանակային 300 գ

մսի պահածո 350 գ

մսաբուսական պահածո 530 գ

շաքար 90 գ

թեյ 3 գ

Նշված չոր մթերաբաժինն անընդմեջ 3 օրվանից ավելի չպետք է տրվի:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի N 706 որոշման

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների սննդի օրական միջին նորման

Սննդամթերքի անվանումը

Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

Հաց 650

Ձավարեղեն 120

Մակարոնեղեն 20

Միս, մսամթերք 90

Կաթ (կաթի փոշի) 100(14,3)

Ձուկ՝ առանց գլխի 100

Կենդանական յուղ, մարգարին 45

Շաքար, շաքարավազ 40

Աղ՝ կերակրի 10

Թեյ 1

Տոմատի մածուկ 3

Դափնետերև 0,1

Կարտոֆիլ 550

Բանջարեղեն 250

Հյութ 100

Հիվանդներին նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`

բուսական յուղ 20գ

կարագ 25գ

կաթ (կաթի փոշի) 100գ (14.3գ)

հավի ձու 0,5 հատ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 11-ի N 706 որոշման

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ԵՎ ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխված բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման

Սննդամթերքի անվանումը

Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)

Հաց 600

Ձավարեղեն 90

Մակարոնեղեն 40

Միս, մսամթերք 150

Ձուկ՝ առանց գլխի 100

Կենդանական յուղ, մարգարին 20

Կարագ 20

Պանիր 25

Կաթ (կաթի փոշի) 200(28,57)

Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ

Բուսական յուղ 20

Շաքար, շաքարավազ 70

Աղ՝ կերակրի 10

Թեյ 1

Տոմատի մածուկ 3

Դափնետերև 0.1

Կարտոֆիլ 600

Բանջարեղեն 240

այդ թվում`

կաղամբ 130

գազար 40

գլուխ սոխ 40

բազուկ 30

Հյութ 150

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար, օպերատիվ հարցերի

նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։