Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ` 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 407-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ` 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին խորհրդի նիստում քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ հիմնադրամի ֆինանսավորման նպատակով նախատեսված գումարներից 5400.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի, Վերին Կարմիր աղբյուրի և Ներքին Կարմիր աղբյուրի գյուղական համայնքների` 2006 թվականին Ադրբեջանի տարածքից տարածված հրդեհից տուժած 5 հեկտար խաղողի այգիների վերականգնման նպատակով խաղողի պատվաստված արմատակալներ ձեռք բերելու և այգետերերին տրամադրելու համար հատկացնելու հարցը և տալ համապատասխան ընթացք:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. ապրիլի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։