«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2007 թվականի N 370-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն N 7 հավելվածի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 370-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1783-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական քարտից հրաժարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) (համաձայն N 1 ձևի) տրամադրման կարգը:
2. Տեղեկանքի տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:
3. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին անձամբ կամ փոստային ծառայության միջոցով դիմում է ներկայացնում (համաձայն N 2 ձևի) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դիմումին կցելով`
1) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար` ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի պատճենները,
2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը,
3) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար` անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը և դրանց` նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
4) փախստականի կարգավիճակ ունեցողների համար` փախստականի վկայականի պատճենը։
4. Դիմումն ստորագրում է անձամբ քաղաքացին:
5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար ներկայացված դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն)։ Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն։
6. Դիմումները եռօրյա ժամկետում ուղարկվում են կազմակերպություն:
7. Կազմակերպությունում ներկայացված տվյալները 5-օրյա ժամկետում համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված` տեղեկատվական բազայի ու սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, և քաղաքացուն հատկացվում է տեղեկանքը կամ մերժվում է քաղաքացուն տեղեկանք հատկացնելը:
8. Քաղաքացուն տեղեկանք հատկացնելը մերժվում է, եթե`
1) քաղաքացուն հատկացվել է սոցիալական քարտ և քաղաքացին չի դիմել դրանից հրաժարվելու համար.
2) դիմումը թերի է լրացված.
3) դիմումին կցված չէ դիմումատուի` սույն կարգի 2-րդ կետով նշված փաստաթղթի պատճենը.
4) դիմումում նշված գործառնության համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կիրառելի չէ տեղեկանքը:
9. Քաղաքացուն տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան` նշելով մերժման պատճառը:
10. Տեղեկանքը կնքվում է կազմակերպության կլոր կնիքով:
11. Տեղեկանքը կամ մերժման մասին պատասխանը քաղաքացուն ուղարկվում է փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ____________ 200 թ. N ____________
Տրվում է քաղաքացի _____________________________________-ին (քաղաքացու անունը, ազգանունը)
________________________________________ առ այն, որ նա չունի (ծննդյան օրը, ամիսը, տարին, ԱՀՓ-ի սերիան ու համարը)
սոցիալական քարտ:
Տեղեկանքը տրվում է _______________________________________ (նշվում է գործառնության անվանումը` ըստ դիմումի)
«Նորք» ՏՎԿ-ի տնօրեն ______________________________________
(ստորագրություն, ազգանուն)
Կ.Տ.
_____________________________________________________
Կիրառելի է միայն բնօրինակը:
Ձև N 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
____________________________________ (դիմողի անունը, ազգանունը)
բնակվող ______________________________ (դիմողի բնակության վայրը և հեռախոսահամարը)
____________________________________
Դ ի մ ու մ
Խնդրում եմ ինձ հատկացնել տեղեկանք` սոցիալական քարտ չունենալու մասին:
Տեղեկանքն անհրաժեշտ է` ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվելու համար,
ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,
երեխայի խնամքի նպաստ ստանալու համար,
կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար,
աշխատավարձ ստանալու համար,
զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու համար,
այլ ___________________________________
(գրել)
_____________________________________________________
անհրաժեշտ է նշել V նշանով
Դիմող ______________________ ______________________»:
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)