Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը սահմանել.

ա) շահութահարկի գծով պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարումներ կատարողների ցանկը,

բ) ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի որոշման կարգը,

գ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը»:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` բ. արարքցյան

14 փետրվարի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն-1008-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։