«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 413-Ա
Ռ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուբեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ 2007 թվականի հունիսի 19-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 16
Երևան