Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 382-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.

«7.1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թվականի հունվարի 1-ը աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի տված տեղեկանքով, որում նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը:»,

բ. 8-րդ կետում «4-7-րդ» թվերը փոխարինել «4-7.1-րդ» թվերով,

գ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով.

3) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «գործատուի» բառից հետո լրացնել «(Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի)» բառերով.

4) որոշման N 7 հավելվածում «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 25-րդ» բառերը փոխարինել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. ապրիլի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։