«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1942-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը դասական աճուրդով օտարել իր սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի տարածքում գտնվող 8 քարշի ենթակայանների շենքերը, դրանց կառուցման և սպասարկման համար հատկացված հողատարածքներով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և հողատարածքի օտարումից գոյացած միջոցներն օգտագործվելու են ընկերության ֆինանսական և տեխնիկական միջոցների վիճակը բարելավելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1942-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՐՇԻ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Ենթակայանի շինության`
համարը գտնվելու վայրը անշարժ գույքի սեփականության գրանցման վկայականի համարը շենքի մակերեսը (քառ. մետր) հողամասի մակերեսը (հա)
1 2 3 4 5 6
1. N 6 Երևան, Արաբկիր թաղային համայնք, Գրիբոյեդով և Արղության փողոցների հարևանությամբ 1557413 420.4 0.051
2. N 13 Երևան, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք, Պ. Սևակի փողոց 1485778 113.6 0.01705
3. N 26 Երևան, Նոր Նորք թաղային համայնք, Թևոսյան փողոցին հարող տարածք 1285823 234.3 0.0288
4. N 27 Երևան, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք, Շերամի փողոցին հարող տարածք 1755754 232.4 0.13
5. N 28 Երևան, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք, Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածք 1755641 238.1 0.03075
6. N 29 Երևան, Աջափնյակ թաղային համայնք, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկին հարող տարածք 1238512 187.7 0.0609
7. N 34 Երևան, Շենգավիթ թաղային համայնք, Արտաշիսյան փողոց, տրամվայի վերջնականգառում 448587 572.4 0.1897
8. N 37 Երևան, Արաբկիր թաղային համայնք, Հ. Քոչարի փողոցին հարող տարածք 1483985 441.8 0.1149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-նԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ