Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-13-ից մինչև 2001-05-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-12Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 350

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման ու վճարման կարգը (կցվում է):

2. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ, որոնց կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների, ներքին գործերի տարածաշրջանային բաժինների անչափահասների գծով տեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

(2-րդ կետը խմբ. 13.09.00 N 557)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 5 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:

5. Սահմանել`

ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամսական չափն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը` համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 3000 դրամ.

դ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը` 1300 դրամ.

ե) միանվագ դրամական օգնության չափը`

անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` նրանց հասանելիք աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով.

անապահովության սահմանային մեծության միավորից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով:

Անապահովության սահմանային մեծության միավորից ցածր անապահովության միավոր ձեռք բերած զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով:

(5-րդ կետը լրաց. 13.09.00 N 557)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը պարբերաբար տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

հուլիսի 3-ի N 350 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և աղքատության նպաստի համակարգում չընդգրկված առավել անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին (այսուհետև` կենտրոն)` այդ նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար ընտանիքի (անդամները բնակվում են համատեղ և վարում ընդհանուր տնտեսություն) չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) բնակության վայրի կենտրոն է ներկայացնում դիմում-հայտարարագիր:

5. Կենտրոնն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տվյալ ընտանիքի մասին տրամադրված` Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունները:

6. Կենտրոնն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:

7. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին որոշում ընդունելուց հետո կենտրոնը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

8. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին կենտրոնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակման մերժման հիմք են հանդիսանում`

անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.

ներկայացված փաստաթղթերի լրիվ կամ հավաստի չլինելը.

Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքին ապահով ճանաչելը:

II. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ

10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից վերջինիս գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:

11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորի գործողության մեջ դրվելու պահից:

III. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար փաստաթղթերը պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:

16. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու և աղքատության նպաստի իրավունքի պահպանման դեպքում աղքատության նպաստի չափի վերահաշվարկը կատարվում է նշված փոփոխությունը կենտրոնին հայտնի դառնալու հաջորդ ամսվանից:

17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

18. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով (այսուհետև` ընկերություն):

Այդ նպատակով յուրաքանչյուր ամիս կենտրոնը կազմում ու հաստատում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության առանձին ցուցակները` դրանք տրամադրելով ընկերությանը:

19. Ընկերություններն աղքատության նպաստի և միանվագ օգնության վճարումներն իրականացնում են կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացված ֆինանսական միջոցների մասին հայտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փոստային բաժանմունքների համապատասխան բանկային հաշիվներին փոխանցված գումարների հաշվին:

20. Կենտրոնի սխալի հետևանքով չնշանակված կամ ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող ու վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի վճարումը կասեցվում է: Աղքատության նպաստի փաստաթղթերը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում են նոր բնակության վայրի կենտրոն` նշելով աղքատության նպաստի վճարման և կասեցման ամիսը:

Նպաստի իրավունքի պահպանման դեպքում այն վերականգնվում է չվճարված ամսվանից:

IV. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

23. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) ընտանիքի կազմում դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,

բ) ընտանիքի` անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով աղքատության նպաստը չստանալու,

գ) կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,

դ) աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության համադրման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,

ե) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում:

Վերջինիս պատճառով ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը դիմում է դատարան` հասցված վնասը փոխհատուցելու կապակցությամբ:

24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`

ա) 23-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.

բ) 23-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

25. Միանվագ դրամական օգնություն նշանակվում է կենտրոնի կողմից:

26. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`

ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` վերջինիս գործողության ժամանակահատվածում.

բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային միավորից բարձր միավոր.

գ) անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող և միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքները:

27. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 23-րդ կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված և միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

28. Սույն կարգի 26-րդ կետում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

29. Անապահովության սահմանային միավորից ցածր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 26-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բոլոր ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո, մնացած միջոցների սահմաններում, որոնք չեն կարող գերազանցել տվյալ կենտրոնին միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար տրամադրված ֆինանսական միջոցները (5 տոկոս):

30. Սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է`

մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում` ապրիլի 1-ից.

հուլիսի 1-ից հետո դիմելու դեպքում` դիմելու հաջորդ ամսվանից:

31. Սույն կարգի 23-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում ազատված ֆինանսական միջոցների չափով նվազեցվում է տվյալ կենտրոնի համար սահմանված գումարի չափը` այն հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբաշխելու նպատակով:

32. Ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշումը կենտրոնի կողմից վերանայվում է յուրաքանչյուր ամիս:

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հուլիսի 3-ի N 350 որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

Մարզի

անվանումը Կենտրոնի

անվանումը Նպաստ

ստացող

ընտանիք-

ների թիվը 2000 թ. հունվար-

մարտ

ամիսներին

նպաստի համար

ֆինանսավոր-

ված գումարը

(դրամ) Նպաստի

վճարման

ամսական

գումարը` ապրիլ

ամսվա

բազայով

(դրամ) Միանվագ

դրամական

օգնության

գումարը

(5 տոկոս)

(դրամ) Ընդամենը

ՀՀ պետական

բյուջեով

նախատես-

ված գումարը

(D + E*9 + F*9)

(դրամ)

A B C D E F G

Արարատ Արարատ 738 20869806 5921599 306964 76926877

Արտաշատ 5378 131501600 46169282 2393327 568565073

Վեդի 3619 95498794 32711895 1695722 405167348

Մասիս 3220 78236050 26777038 1388070 331722027

ընդամենը 12955 326106250 111579815 5784083 1382381326

Արագածոտն Աշտարակ 4098 91642417 31492285 1632499 389765473

Ապարան 868 21417150 7003582 363052 87716854

Ծաղկահովիտ 732 15950800 6739794 349378 79753345

Թալին 3041 66077600 22506454 1166691 279135908

ընդամենը 8739 195087967 67742114 3511621 836371581

Արմավիր Արմավիր 4650 111085200 36919768 1913850 460587763

Վաղարշապատ 4027 104100250 33925930 1758655 425261510

Բաղրամյան 733 17989450 6376362 330538 78351555

ընդամենը 9410 233174900 77222060 4003043 964200827

Գեղարքունիք Գավառ 2559 67698020 23962811 1242186 294542993

Սևան 2120 51739550 17277942 895655 215301928

Վարդենիս 2754 56334380 20573238 1066477 251091814

Ճամբարակ 1678 32999000 10833923 561610 135558798

Մարտունի 5805 123890400 50693342 2627845 603781086

ընդամենը 14916 332661350 123341257 6393773 1500276619

Լոռի Թումանյան 2892 64778550 20644998 1070197 260215307

Վանաձոր 14662 349197700 108925102 5646467 1380341821

Սպիտակ 6927 154485050 55401854 2871925 678949066

Ստեփանավան 4722 92953445 32980523 1709647 405164977

Տաշիր 1236 26678395 9002350 466664 111899527

ընդամենը 30439 688093140 226954828 11764901 2836570698

Կոտայք Աբովյան 4748 109245700 39148233 2029369 479844121

Հրազդան 4163 103098450 35014541 1815086 434565095

Չարենցավան 2004 45242600 16439861 852211 200871246

Նաիրի 2218 52461950 18931903 981393 231681621

ընդամենը 13133 310048700 109534539 5678060 1346962083

Շիրակ Արթիկ 4265 96843550 34269580 1776469 421257989

Գյումրի 22705 584035000 179665369 9313507 2284844877

Ամասիա 255 4941300 1840412 95403 22363636

Մարալիկ 1216 29707250 9884414 512389 123278473

Ախուրյան 2601 65570741 21626390 1121070 270297883

Աշոցք 269 6258700 2061059 106841 25769804

ընդամենը 31311 787356541 249347223 12925680 3147812662

Սյունիք Գորիս 2676 64360950 22144916 1147950 273996747

Կապան 3711 77449700 25624032 1328300 320020695

Մեղրի 1035 18028550 6688131 346700 81342023

Սիսիան 1755 11454300 13524096 701063 169480730

ընդամենը 9177 201293500 67981175 3524013 844840195

Տավուշ Դիլիջան 1756 40792850 13576496 703779 169315325

Իջևան 4606 103225250 35313157 1830566 437518754

Նոյեմբերյան 2934 62985700 21569571 1118125 267174962

Բերդ 3732 82178700 28826839 1494328 355069201

ընդամենը 13028 289182500 99286062 5146798 1229078243

Վայոց ձոր Ջերմուկ 473 11588799 3557189 184398 45263084

Վայք 886 19396100 6555658 339833 81455515

Եղեգնաձոր 2466 63344020 20587443 1067213 258235925

ընդամենը 3825 94328919 30700290 1591444 384954524

Երևան Արաբկիր 5587 108637351 37460497 1941880 463258740

Շենգավիթ 7514 170720999 55736455 2889270 698352531

Աջափնյակ 5323 116140568 39639192 2054819 491386672

Էրեբունի 6239 142660173 46569961 2414097 583516697

Նոր Նորք 5574 130179364 43305390 2244868 540131686

Կենտրոն 6637 127669389 41680470 2160635 522239335

Մալաթիա-

Սեբաստիա 6197 145327847 49822853 2582721 616978010

Ավան 1924 42282206 14358494 744317 178207506

Դավթաշեն 1385 33825120 11211244 581169 139956840

Նորք-Մարաշ 899 18985452 6849749 355078 83828895

Նուբարաշեն 555 12903244 4638120 240431 56810201

Քանաքեռ-

Զեյթուն 3737 85226437 28741400 1489899 357308126

ընդամենը 51571 1134558150 380013825 19699185 4731975240

Ընդամենը 198504 4591891917 1543703187 80022600 19205424000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Ա. Մանուկյան

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

NN

ը/կ Անվանումը Բովանդակությունը Անհրաժեշտ տվյալները Պարբերակա-

նությունը Ժամկետը Կրիչը Ծանոթագրություն

1 2 3 4 5 6 7 8

1. ՀՀ արդարադատության նախարարություն մահեր

ծնունդներ

ամուսնություններ ամուսնալուծություններ համապատասխան վկայականի պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով) եռամսյա հաջորդ ամսվա

25-ը թղթով Տրվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՔԿԱ-ի կենտրոնական արխիվի միջոցով:

2. ՀՀ ներքին գործերի նախարարություն անձնական օգտագործման փոխադրամիջոցներ 1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ավտոմեքենայի պետհամարանիշը ամենամսյա հաջորդ ամսվա

15-ը մագնիսա-կան կրիչով

3.

ՀՀ էներգետիկայի նախարարություն էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը 1999 թ. և

2000 թ. ըստ ամիսների

հաջորդ ամսվա

20-ը

մագնիսա-

կան կրիչով

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

բնական գազի բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բաժանորդի քարտի համարը, գազի սպառման ամսական չափը

4. ՀՀ պետական եկամուտների նախարարություն մաքսային մուծումներ անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը 1999 թ.

ըստ ամիսների

2000 թ. ըստ եռամսյակների հաջորդ ամսվա

20-ը մագնիսա-

կան կրիչով

5.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

միջքաղաքային խոսակցություններ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը 2000 թ. ըստ ամիսների հաջորդ ամսվա

20-ը

մագնիսա-

կան կրիչով

անհատ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բջջային հեռախոսի համարը և հեռախոսավարձը

6. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ կենսաթոշակառուների մասին կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հաշմանդամության խումբը, կենսաթոշակի վկայականի համարը եռամսյա հաջորդ ամսվա

10-ը մագնիսա-

կան կրիչով

7. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն ՍՊԸ

ՓԲԸ

ԲԲԸ

ԼՏԸ

ԼՊԸ

վստահության վրա հիմնված ընկերության

ձեռնարկատերեր կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, վկայականների համարները և գրանցման ամսաթիվը ամենամսյա հաջորդ ամսվա

20-ը մագնիսա-կան կրիչով

8. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե անշարժ գույքի օտարում գործարք իրականացնող կողմերի անունները, հայրանունները, ազգանունները, անձնագրերի համարները, հասցեները, անշարժ գույքի տեսակը կիսամյակ հաջորդ ամսվա

30-ը մագնիսա-

կան կրիչով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։