Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-05-ից մինչև 2023-12-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-12-08Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 11705468

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 224-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004թ. մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները՝

հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի.

1. 7.3 կետի առաջին նախադասության «մետաղական խողովակներից» բառերից հետո լրացնել «իսկ բնակարանի ներքին հատվածը՝ նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից:» բառերը:

2. 7.3 կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի որակը պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380 և ՀՍՏ ԻՍՕ 10806 միջազգային ստանդարտների պահանջներին»:

3. 7.4 կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով՝

«ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում՝ գազատարերի ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:»

4. ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջների ապահովման նպատակով կիրառված ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով՝

«ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ և ճկախողովակային միացումներ

ՀՍՏ ԻՍՕ10806 -2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակների կցամասեր»:

Նախարար` Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։