Անցնել բովանդակությանը

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. 5 հոդվածի վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 90 տոկոսը մարվելու դեպքում»:

2. 6 հոդվածի`

վերջին մասից հանել «ինչպես նաև փակ բաժնետիրական ընկերությունների ձևով ձեռնարկությունների սեփականաշնորհման» բառերը.

սանդղակ 1-ի երկրորդ սյունակը (առաջին վճարը) սկսած երկրորդ տողից մուծման գումարի չափերից առաջ լրացնել «ոչ պակաս» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։