«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան N 208-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՓՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև թիվ 1-թափոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ.
թիվ 208-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը:
(3-րդ կետը խմբ. 18.11.05 N 25-Ն)
4. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, մարզերի, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Թափոնների առաջացումն ու շարժը
6. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպություններում առկա թափոնների քանակը:
7. Սյունակ 2-ում բերվում է այլ կազմակերպություններից հաշվետու կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:
8. Սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը:
9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների կողմից այլ կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:
10. Սյունակ 5-ում բերվում է կազմակերպությունների կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իրենց մոտ առաջացած, այնպես էլ դրսից ստացված) քանակը:
11. Սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակը, որը հաշվետու կազմակերպություններին իրենց միջոցներով` սեփական կամ վարձակալած տրանսպորտային միջոցներով, տեղափոխվել են թափոնակուտակիչներ, իսկ սյունակ 7-ում` դրանցից առանձնացվում է տեղափոխված կենցաղային թափոնների քանակը:
12. Սյունակ 8-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված թափոնների քանակը:
13. Սյունակ 9-ում բերվում է կազմակերպություններում առկա թափոնների քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
14. Այս բաժինը լրացվում է բաժին 1-ին համապատասխան:
15. Տող 201-ում բերվում են դրամական բոլոր ծախսերը` կապված թափոնների հետ (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ծախսերը, այդ նպատակով կատարված աշխատանքի դիմաց վճարումները և այլն):
16. Տող 202-ում բերվում են թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
17. Տող 203-ում բերվում են թափոնների վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման նպատակով կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
18. Տող 204-ում բերվում են հաշվետու կազմակերպությունների սեփական միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը:
19. Տող 205-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց հաշվետու կազմակերպությունների կատարած վճարումները:
20. Տող 206-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակներից) ընդունած թափոնների դիմաց կատարած վճարումները:
21. Տող 207-ում բերվում են կազմակերպությունների բոլոր դրամական մուտքերը` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց այլ կազմակերպություններից ստացված վճարումները):
22. Տող 208-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման համար:
23. Տող 209-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնները նրանց տրամադրելու համար:
24. Տող 210-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտներն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունվել են այլ կազմակերպություններից, իսկ տող 211-ում առանձնացվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված եկամուտները:
Բ ա ժ ի ն 3
Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները ԵՎ շարժը
25. Սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը:
26. Սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը:
27. Սյունակ Ե-ում բերվում է տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը, որտեղ առաջացել են թափոնները:
28. Սյունակ Զ-ում բերվում է թափոնների ֆիզիկա-քիմիական բնութագրերը (ագրեգատային վիճակը, հիմնական բաղադրիչների պարունակությունը):
29. Սյունակ 1-ում բերվում է կազմակերպությունների տարածքներում գտնվող թափոնակուտակիչների տեսակը, զբաղեցրած մակերեսը:
30. Մյուս սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների լրացման կարգին համապատասխան:
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»
Ով է ներկայացնում ______________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________
էլեկտրոնային փոստի հասցեն ________________________ Ձև N 1-թափոն
տարեկան
Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ.
թիվ 208-Ն որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Ներկայացնում է՝
ՀՀ բնապահպանության
նախարարությունը
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
200... թ.
Բ ա ժ ի ն 1
Թափոնների առաջացումն ու շարժը
(տոննա)
Տողի համարը
Թափոնների ընդհանուր քանակությունը տարեսկզբին
Ստացվել են թափոններ այլ կազմակեր-
պություններից
Առաջացել են թափոններ
Տրվել է այլ կազմակեր-
պությունների Վնասազերծված, ոչնչացված է կազմակերպության
կողմից Տեղափոխվել են թափոնակուտակիչներ կազմակերպության միջոցներով Օգտագործված (ուտիլիզացված) թափոններ Թափոնների ընդհանուր քանակությունը տարեվերջին(1+2+3-4-5-6-8)
ընդամենը այդ թվում՝ կենցաղային թափոնների
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9
101 Ընդամենը
(102+103 +
+104+105+106+107)
102 այդ թվում՝
վտանգավորության
I դասի
103 վտանգավորության II դասի
104 վտանգավորության III դասի
105 Վտանգավորության IV դասի
106 Վտանգավորության V դասի (առանց կենցաղայինի)
107 կենցաղային թափոններ
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
Տողի համարը Ընդամենը, հազ. դրամ այդ թվում՝ վտանգավոր թափոնների համար
Ա Բ 1 2
201 Դրամական ծախսումներ, ընդամենը
(202+203+204+205+206)
202 այդ թվում թափոնների՝ վնասազերծման, ոչնչացման
203 վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման
204 թափոնակուտակիչներ տեղափոխման և տեդադրման
205 վճարումներ այլ կազմակերպություն­ներին տրված թափոնների դիմաց
206 վճարումներ այլ կազմակերպություն­ներից ստացված թափոնների դիմաց
207 Դրամական մուտքեր, ընդամենը
(208+209+210)
208 այդ թվում՝ այլ կազմակերպություն­ներից նրանց թափոնների ընդունման համար
209 այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար
210 թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից
211 այդ թվում՝ ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից
Բ ա ժ ի ն 3
Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները եվ շարժը
Տողի համարը Թափոն-
ների անվա-նումը Թափոն-
ների կոդը Թափոն-
ների վտանգա-
վորո-ւթյան դասը Տեխնո-լոգիա-
կան պրոցեսը կամ արտա-դրու-
թյունը, որտեղ առաջա-
ցել են թափոն-ները Թափոն-ների
ֆիզիկա-
քիմիական
բնութա-գրերը
(ագրեգա-տային
վիճակը,
հիմնական
բաղադրիչ-ների պարունա-
կությունը) Թափոնա-
կուտա-
կիչների տեսակը, զբաղեց-րած տարածքը, քառ.մ Առկա թափոն-ների քանա-
կությունը կազմա-կեր-
պությու-նում տարե-սկզբին Առաջա-
ցել են թափոն-
ներ կազմա-կեր-
պությու-նում Ստացվել են
թափոն-ներ այլ կազմա-կեր-
պություն-
ներից Օգտագործված
(ուտիլի-զացված) թափոններ Վնասա-զերծված,
ոչնչացված
թափոններ Տրվել է այլ կազմա-կեր-
պություն-
ների Տեղափոխվել են թափոնա-
կուտակիչներ Թափոն-
ների առկա քանա-
կությունը տարե-
վերջին
ընդա-
մենը այդ թվում՝ այլ կազմա-կեր-
պություն-ներից ստաց-ված ընդա-
մենը այդ թվում՝ այլ կազմա-կեր-
պություն-ներից ստացված ընդա-
մենը այդ թվում՝ կեն ցաղային թափոն-
ների
Ա Բ Գ Դ Ե Զ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
Կատարող __________________
Հեռ.______________________
____ __________ 200... թ. Ղեկավար
Անուն, ազգանուն _________
Պաշտոն _______________
Ստորագրություն___________
(ձև փոփ. 18.11.05 N 25-Ն)
(ձև փոփ., խմբ. 18.11.05 N 25-Ն)