Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-09-25-ից մինչև 2006-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 32003207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

23 հունիսի 2003 թ.

ք. Երևան N 130-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման իրականացումը կանոնակարգելու նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը»` համաձայն հավելվածի:

Գլխավոր վարչության պետ՝ Ս. Մարգարյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

23 հունիսի 2003 թ.

թիվ 130-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքի Միջև Գործընկերության և Համագործակցության Մասին Համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում վերգետնյա սպասարկման և ինքնասպասարկման վերաբերյալ կանոնակարգումները Եվրոպական Միության Խորհրդի 1996թ-ի հոկտեմբերի 15-ի «Միության օդանավակայաններում վերգետնյա սպասարկման շուկայից օգտվելու մասին (On access to the ground-handling market at Community airports)» 96/67/EC դիրեկտիվայի դրույթներին համահունչ դարձնելու նպատակով, սույն Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման տեսակները և դրանք իրականացնող կազմակերպությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչության) կողմից տրված սերտիֆիկատի և համապատասխան թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկում կարող են իրականացնել`

ա) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողները,

բ) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողների թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպությունները,

գ) օդանավ շահագործողները (ինքնասպասարկում):

3. Սույն Կարգի իմաստով վերգետնյա սպասարկում է հանդիսանում.

ա) օդանավերի տեխնիկական սպասարկումը,

բ) օդանավերի կոմերցիոն վերգետնյա սպասարկումը, որը ներառում է ուղևորների վերգետնյա սպասարկումը, ուղեբեռի, բեռի և փոստի մշակումը,

գ) օդանավերի կենցաղային-սանիտարական սպասարկումը:

II. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ-ի դեկտեմբերի 17-ին կնքված Կոնցեսիոն Պայմանագրի հիման վրա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկման ծառայություններն իրականացնում են օդանավակայանի կոնցեսիոները և (կամ) վերջինիս հետ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա Գլխավոր վարչության կողմից տրված սերտիֆիկատ և համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպությունները (ենթակոնցեսիոներներ):

5. Վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերության անձնակազմը և տեխնիկական միջոցները ենթակա են սերտիֆիկացման` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Վերգետնյա սպասարկման ծառայությունների սակագները ենթակա են հաստատման Գլխավոր վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 2074-Ն որոշմամբ հաստատված կարգով:

III. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ինքնասպասարկումը օդանավ շահագործողների կողմից անմիջականորեն իրենց օդանավերի, իրենց ուղևորների և իրենց ուղևորների ուղեբեռի վերգետնյա սպասարկումն է:

8. Ինքնասպասարկումը իրականացվում է առանց երրորդ անձանց հետ վերգետնյա սպասարկման վերաբերյալ պայմանագրեր կնքելու, օդանավ շահագործողի սեփական անձնակազմով և 100%-ով նրան սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցներով:

Սույն կետի իմաստով երրորդ անձինք չեն համարվում ինքնասպասարկվող ընկերությանը վերգետնյա սպասարկում իրականացնող այն ընկերությունները, որոնք.

■ տիրապետում են ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

■ որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է ինքնասպասարկող ընկերությունը,

■ որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է այն անձը, որը տիրապետում է նաև ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

■ առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության պայմանագրեր են կնքել ինքնասպասարկող ընկերության հետ և եթե համատեղ գործունեության պայմանագրերը հաստատվել են Գլխավոր վարչության կողմից:

9. Ինքնասպասարկվող օդային փոխադրումներ իրականացնող ընկերությունը չի կարող հատուցման դիմաց կամ անհատույց վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցել այլ անձանց:

(3-րդ բաժինը խմբ. 25.07.03 N 160-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։