Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607176

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

9 ապրիլի 2007 թ.

ք. Երևան N 80-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակին նվիրված «EUROPA Սկաուտական շարժման 100-ամյակը» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի.

2) Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակին նվիրված «Գուսան Շերամ 1857-1938» նամականիշը, համաձայն N 2 հավելվածի.

3) Համատեղ հայ-ֆրանսիական թողարկմանը նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ Մանրանկար, XV դ., Ծնունդ» և « ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ Ժպտացող հրեշտակը» երկու նամականիշը, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

4) Հայկական ճարտարապետական հուշարձաններ. Մեծ եղեռնի հուշահամալիրին նվիրված «Memorial to the victims of the Genocide, Yerevan Մեծ եղեռնի հուշահամալիր, Երևան, Ճարտարապետներ` Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան» գեղաթերթիկը, համաձայն N 5 հավելվածի.

5) Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «1907-1973 Հայ կոնյակագործության նահապետ Մարգար Սեդրակյան» նամականիշը, համաձայն N 6 հավելվածի.

6) Հայկական ծիրանին նվիրված «Ծիրան Armeniaca Apricot» նամականիշը, համաձայն N 7 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը և փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված նամականիշով միակողմանի բացիկի նմուշը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 8 հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Ա. Մանուկյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 7

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Հաստատված է

Հավելված 8

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2007 թ. ապրիլի 9-ի

թիվ 80-Ն հրամանի

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ

Փոստային վճարման պետական

նշանների անվանումը Քանակը Գործողու-

թյան մեջ

դնելու

ժամկետը Անվա-

նա-

գինը

(դրամ) Տպաքա-

նակը

(հատ)

1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

1.1 Բանակի օր. Հայկական բանակի 15-ամյակը 1 նամականիշով

միակողմանի բացիկ I եռամսյակ 85 3000

1.2 Ամանոր և Սուրբ Ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 170 30000

2. ԵՎՐՈՊԱ

2.1 Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 350 100000

3. ՄՇԱԿՈՒՅԹ

3.1 Հայկական ճարտարապետական հուշարձաններ.

Մեծ եղեռնի հուշահամալիր 1 գեղաթերթիկ III եռամսյակ 480 20000

3.2 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան 1 նամականիշ III եռամսյակ 200 30000

3.3 Ժողովրդական նվագարաններ. Քամանչա 1 նամականիշ IV եռամսյակ 110 50000

4. ՍՊՈՐՏ

4.1 Չորրորդ համահայկական խաղեր 1 գեղաթերթիկ III եռամսյակ 360 20000

5. ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ

5.1 Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակը 1 նամականիշով

միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1500

5.2 Սիրանույշի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով

միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1000

5.3 Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 280 30000

5.4 Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար

Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 170 30000

5.5 Գառզուի ծննդյան 100-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 180, 220 2x30000

5.6 Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 120 30000

5.7 Գ. Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 160, 220 2x30000

5.8 Նեմրութ Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը 1 նամականիշ IV եռամսյակ 200 50000

6. III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ

6.1 III նույնատիպ թողարկում 4 նամականիշ III եռամսյակ 50, 60, 70, 120 4x500000

7. ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

7.1 Հայկական ծիրան 1 նամականիշ III եռամսյակ 350 30000

7.2 Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ.

Թռչուններ. գանգրափետուր հավալուսն, սև անգղ 2 նամականիշ IV եռամսյակ 120, 200 2x50000

8. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

8.1 Արևային ֆիզիկայի տարի 1 նամականիշ III եռամսյակ 170 30000

8.2 Հայաստանի կապի զարգացում 1 նամականիշ IV եռամսյակ 230 30000

9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ

9.1 Համատեղ հայ-ֆրանսիական 2 նամականիշ II եռամսյակ 70, 350 2x100000

10. ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐՔ

10.1 Մանկությանը նվիրված շարք.

Մանուկների կողմից կատարված նկար 1 նամականիշ III եռամսյակ 35 100000

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

11.1 «Վարդան Մամիկոնյան»

շքանշան 1 նամականիշով

միակողմանի բացիկ II եռամսյակ 240 1000

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար` Վ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։