Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀՀ ԲԱՆԿՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի որոշման 3-րդ կետի ա) ենթակետի պահանջները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1995 թվականի պետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծերի քննարկումը, բայց ոչ ուշ, քան 1994 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություն նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողություններն ինդեքսավորելու մասին, հաշվի առնելով այն կորուստները, որ կրել են քաղաքացիներն իրենց խնայողությունների արժեզրկման հետևանքով:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

28 սեպտեմբերի 1994 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 402, կետ 1

հ.ն-1104-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։