Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2004 թվականի n 1333-ն

«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվեկշռային մեթոդով 350080 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

3. Գույքի վաճառքի գինը սահմանել 87520 հազ. դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

10 տարվա ընթացքում անվճար սպասարկել`

ա) համահայկական մարզական խաղերը.

բ) պետական և համազգային նշանակության մարզական ու մշակութային միջոցառումները, սպորտի պետական լիազորված մարմնի կողմից կազմակերպվող ֆիզկուլտուրայի-մասսայական մարզական միջոցառումները` համապատասխան կազմկոմիտեների որոշումների հիման վրա.

գ) 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում՝

2005 թվականին՝ 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2006 թվականին՝ 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2007 թվականին՝ 300 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2008 թվականին՝ 600 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2009 թվականին՝ 800 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

դ) վճարումները կատարել մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը, այդ թվում` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը` 43760 հազ. դրամ և մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը` 43760 հազ. դրամ.

ե) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

(4-րդ կետը խմբ. 01.03.07 N 248-Ն)

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 22-ի N 1333-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Թիվը Շահագործման

(թողարկման)

տարեթիվը

1 2 3 4

1. Լողավազան 1 1991

2. Մարզահամալիր 1 1 1971

3. էլեկտրասալօջախ «ԷՇ-Մ48-206» • 1 1971

4. Էլեկտրասալօջախ «ԷՏ-ԷՍՊ-3» 1 1971

5. Խմոր հունցող մեքենա «ՄՌՏ» 1 1971

6. Բեռնատար վերելակ «ԼՏ200» 1 1971

7. էլ. սալօջախ 48-207 1 1971

8. Մսաղաց «Պ8-06» 1 1971

9. Խմորհարիչ «ՏՊՄԴՎ» 1 1971

10. Խմորհարիչ մեքենա «ՄԽՏ» 1 1971

11. Հացի վառարան «ՍՊԷԱՄ-3» 2 1971

12. Ջրատաքացուցիչ 2 1971

13. Վառարան` չոր գոլորշի ստանալու համար 2 1971

14. Հարիչ մեքենա 2 1971

15. Կշեռք` բժշկական 1 1971

16. Հեռախոսի խցիկ 3 1971

17. Հեռախոսի խցիկ «ԿՏՊ» 4 1971

18. Խցիկավոր սառնարան 2 1971

19. Սառնարան «Կրիստալ» 1 1971

20. Սառնարան «Սվիագա» 1 1971

21. Հաստոց` ֆուգան «ՍՖ-4» 1 1975

22. Հաստոց` ատաղձագործի (ռեսմուսային) «ՄՈՒ-6» 1 1975

23. Շրջասրոց (տոչիլո) 1 1975

24. Հաստոց` ատաղձագործի (ցիրկուլ) «6-2» 1 1975

25. Միկրոֆ. ակուս. սարք «ՌԿՍ-63» 1 1975

26. Երկաթյա բաք 1 1982

27. Մետաղական բաք 1 1985

28. Ուժեղաձայն հենակներ «Ս/Ռ» 5 1985

29. Լուսատեղեկատու (լուս.տախ.) 2 1985

30. Ձայն. սյունակներ (կոլոնկաներ) «ԼՏՌ-45» 20 1985

31. Սառնարան «Սարանսկ» 1 1985

32. Սառնարան «Սվիագա» 1 1985

33. Մոտոպոմպ «ՄՊ-160» 1 1987

34. Գայլիկոնային հաստոց 1 1991

35. Սելեկտոր 1 1994

36. էլեկտրաշարժիչ 2.2 կՎտ 1 1994

37. էլեկտրաշարժիչ 4.5 կՎտ 1 1994

38. Ռեդուկտոր 1 1994

39. Ռադիո-հեռախոս SENLO ՏN-868 (արբանյակային) 1 1995

40. Պատճենահանման մեքենա 1 1995

41. Ավտոբռնիչ 1 1995

42. էլեկտրասայլ 1 1980

43. Պոմպակայան 1 1971

44. Հնձող մեքենա «Լոսքե» 1 1982

45. Խուզող մեքենա «Ռամոնես» 1 1982

46. Փոցխ «Պարկեր» 2 1971

47. էլեկտրաենթակայան 1 1971

48. Տաղավար 1 1994

49. Հնձող սարք «Ռամոնես» 1 1994

50. Ավտոմեքենա «ԳԱԶ-53» 548 ՏՍ 67 1 1982

51. Ավտոմեքենա «ՌԱՖ 547» ՏՍ 67 1 1982

52. Ավտոմեքենա «ԻԺ-2715» 548 ՍՏ 67 1 1982

53. Ավտոմեքենա «ԳԱԶ-52» 550 ՍՏ 67 1 1982

54. Ավտոմեքենա ԶԻԼ-130 452 ՍՏ 67 1 1982

55. Գորգ «էրեբունի» 1 1971

56. Օդափոխիչ 1 1971

57. ՍԿՏՕ-04 (բժ. գործ.) 1 1971

58. Կարի մեքենա «Չայկա» 1 1975

59. Գրամեքենա «Օպտիմա» 1 1986

60. Աեղան` երկկողմանի 1 1971

61. Գրապահարան 1 1971

62. Մագնիտոֆոն «ՄԵՍ» 28 5 1971

63. Մագնիտոֆոնի սեղան 1 1971

64. Սեղան` երկկողմանի 1 1971

65. Սեղան` երկկողմանի 1 1971

66. Գորգ «Էրեբունի» 1 1971

67. Նկար «Կեսօր» 1 1971

68. Գորգ «էրեբունի» 1 1971

69. Գորգ «էրեբունի» 1 1971

70. Գորգ «էրեբունի» 3 1971

71. Լուսարձակիչ 624 1971

72. Նկար «Սևան» 1 1980

73. Նկար «Ապարանի լիճ» 1 1980

74. Նկար «Հայաստան» 1 1980

75. Համակցված սեղան 1 1983

76. Համակցված պահարան 2 1983

77. Համակցված պահարան 2 1983

78. Համակցված պահարան 2 1985

79. Երկդռնանի սեղան 1 1985

80. Համակցված սեղան 1 1985

81. Բազկաթոռ «Պիոն» 2 1985

82. Ղեկավարի սեղան 1 1985

83. Սեղան` երկդռնանի 1 1985

84. Հագուստի պահարան 1 1985

85. Նկար «Արարատ» 1 1985

86. Ըմբշամարտի գորգ 1 1985

87. էլ. հովհար 1 1994

88. Պահախցիկներ 50 1994

89. Լուսարձակիչ «6Պ5-Պ3500» 2 1994

90. Լուսարձակիչ «ՊԱ-001» 1 1994

91. Բիլիարդի սեղան 1 1994

92. Գորգ (3x4) 4 1996

93. Դրամահաշվող մեքենա 1 1995

94. Սեղանիկներ 37 1996

95. Արտաքին լուսավ. համակարգ 1 1997

96. Նախասենյակի կահույք 1 1996

97. Սեղանիկներ 16 1996

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։