Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 19 հոդվածի առաջին մասում «խորհրդային բանակի» բառերը փոխարինել «զինված ուժերի» բառերով և նույն մասը լրացնել «իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին» բառերով: