«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 464-Ն
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված`
1) 1999 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 482560 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ավտոմեքենան (նույնականացման համարը` XTH 311000 X0284479, շարժիչը` N 3266209) հետ վերցնել և հաշվեկշռային արժեքով ամրացնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) 1999 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի` 482560 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ավտոմեքենան (հենասահքը` N 833116, թափքը` N 0249110, շարժիչը` N 3333030) հետ վերցնել և հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 464-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN
ը/կ Հանձնվող գույքի կազմը Գույքի
արժեքը
(հազ.
դրամ) Գտնվելու վայրը
(հասցեն) Ծանոթագրություն
Աշխատակազմ` ընդամենը 428269.2
այդ թվում`
I. Կառուցվածքային
ստորաբաժանումներ,
ընդամենը
որից` 159791.5 քաղ. Երևան,
Հանրապետության
հրապարակ,
Կառավարական
տուն, 3
1. Հիմնական միջոցներ 152048.0
այդ թվում`
ա) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա 49857.8
բ) տրանսպորտային
միջոցներ 73403.6
գ) գրասենյակային
կահույք 25971.6
դ) այլ հիմնական
միջոցներ 2815.0
2. Փոքրարժեք և արագամաշ
գույք 7743.5
II. «Զբաղվածության
պետական ծառայություն»
գործակալություն
ընդամենը
որից` 134397.4
քաղ. Երևան,
Կարապետ ՈՒլնեցու
68 հասցեում գտնվող
գործակալությունում
և դրա` ՀՀ մարզերում
տեղաբաշխված
տարածքային
մարմիններում
1. Հիմնական միջոցներ 126861.4
այդ թվում`
ա) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա 92130.0
բ) տրանսպորտային
միջոցներ 3000.0
գ) գրասենյակային
կահույք 31731.4
2. Փոքրարժեք և արագամաշ գույք 7536.0
III. Հայաստանի
Հանրապետության
բժշկասոցիալական
փորձաքննության
գործակալություն
ընդամենը
որից` 20791.0
քաղ. Երևան,
Ա. Արմենակյան
հասցեում գտնվող
գործակալությունում
և դրա` ՀՀ մարզերում
տեղաբաշխված
տարածքային
մարմիններում
1. Հիմնական միջոցներ 19650.1
այդ թվում`
ա) գրասենյակային տարածք 2791.0 ընդհանուր
մակերեսը`
473.9 քառ. մետր,
այդ թվում`
օգտակարը`
273.9 քառ. մետր,
օժանդակը`
200 քառ. մետր
բ) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա
2089.7
գ) տրանսպորտային
միջոցներ
3600.0
դ) գրասենյակային
կահույք 6338.9
ե) այլ հիմնական
միջոցներ 4830.5
2. Փոքրարժեք և
արագամաշ գույք
1140.9
IV. Հայաստանի Հանրապետության
աշխատանքի պետական
տեսչություն, ընդամենը
որից`
113289.3 քաղ. Երևան,
Ա. Արմենակյան
հասցեում գտնվող
տեսչությունում և
դրա` ՀՀ մարզերում
տեղաբաշխված
տարածքային
մարմիններում
1. Հիմնական միջոցներ 109181.2
այդ թվում`
ա) համակարգչային և այլ
արտադրական տեխնիկա
22066.4
բ) տրանսպորտային
միջոցներ 56932.0
գ) գրասենյակային
կահույք 29912.8
դ) այլ հիմնական
միջոցներ 270.0
2. Փոքրարժեք և արագամաշ
գույք 4108.1
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան