«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 167-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» Ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 167-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ՁԵՎ N 2-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 25.11.05 N 29-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև N 2-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
(1-ին կետը փոփ. 25.11.05 N 29-Ն)
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Նյութերի քանակը» սյունակներում բերվում են նախորդ տարվանից մնացած նյութերի (սյունակ 2), հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված նյութերի (սյունակ 3) և դրանց գումարային քանակն ըստ համապատասխան հոդվածների:
6. «Նյութերի ընթացքը» սյունակներում բերվում են նյութերի այն քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 5), մերժվել է քրեական գործի հարուցումը (սյունակ 6), ուղարկվել է նախաքննության այլ մարմին (սյունակ 7) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված փոխանցվածները (սյունակ 8):
7. «Անձանց թվաքանակը» սյունակում (9) բերվում է մուտքագրված գործերով առնչված անձանց թվաքանակն ըստ համապատասխան հոդվածների:
8. Հետաքննության ընթացքում վերականգնված գումարի չափն ըստ համապատասխան հոդվածների բերվում է սյունակ 10-ում:
9. «Հարուցված քրեական գործերի ընթացքը» սյունակներում բերվում են այն քրեական գործերի քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 11), ուղարկվել է դատարան (սյունակ 12), կարճվել է (սյունակ 13), կասեցվել է (սյունակ 14), ուղարկվել է նախաքննության (սյունակ 15) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված տեղափոխված գործերը (սյունակ 16):
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական
վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից
տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի
Ով է ներկայացնում ____________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _____________________________________________
էլեկտրոնային փոստի հասցեն ____________________________________
__________________________________________________________
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է
պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ձև N 2 - պա
տարեկան
Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
12 օգոստոսի 2002թ.
թիվ 164-Ն որոշմամբ
Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Ներկայացնում է`
Մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության արխիվային գործի
գործակալությունը
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև
փետրվարի 1-ը
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին
(վերնագիրը փոփ. 25.11.05 N 29-Ն)
200...թ. ___________ եռամսյակի համար
Հոդ-վածը Նյութերի քանակը Նյութերի ընթացքը Առնչվող անձանց թվաքա-նակը, մարդ Հետա-
քննության
ընթացքում
վերա-
կանգնված
գումարը,
հազ. դրամ Հարուցված քրեական գործերի ընթացքը
մնա-ցորդը մուտ-քը– ընդա-մենը հարուց-վել է քրեա-կան գործ մերժվել է քրեական գործի հարու-ցումը ուղարկվել է նախա-քննության այլ մարմին փոխանց-
վել է (մնացորդը) քրեական
գործերի
քանակը ուղարկ-
վել է
դատա-
րան կարճ-վել է կա-
սեց-
վել Է ուղարկ-վել Է նախա-քննու-թյան մնա-ցորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Ընդա-մենը
Հաշվետվությանը լրացնող
բացատրություններ_______________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Ղեկավար
Կատարող______________
Անուն, ազգանուն_________________
հեռ___________
Պաշտոն_______________________
_ ____________200_ թ Ստորագրություն_________________
(ձևը փոփ. 25.11.05 N 29-Ն)