«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 169-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 169-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափի մասին» ձև N 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
(3-րդ կետը խմբ. 25.11.05 N 30-Ն)
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Սյունակ Բ-ում բերվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:
6. Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը բերվում է սյունակ 1-ում: Եթե որևէ իրավախախտման վերաբերյալ վարույթը հաշվետու տարում չի ավարտվել, ապա այն նշվում է միայն սյունակ 1-ում:
7. Անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել են որոշումներ, բերվում է սյունակ 2-ում:
8. Սյունակ 3-ում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական տույժի ենթարկելու մասին որոշում է կայացվել, իսկ 4-6 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ վարչական գործի վարույթի կարճման որոշում է կայացվել կապված հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման (սյունակ 4), դատախազին, նախաքննական կամ հետաքննական մարմնին նյութերի հանձնման (սյունակ 5) և այլ հանգամանքների հետ (սյունակ 6):
9. 7-13 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ կիրառվել է վարչական տույժեր ըստ տեսակների: Եթե նշանակված տույժի հետ միասին կիրառվել է նաև որևէ լրացուցիչ վարչական տույժ, ապա 7-13 սյունակներում դրանք ցույց են տրվում հիմնական վարչական տույժի հետ միասին:
10. Սյունակներում 14-15-ում բերվում են համապատասխանաբար նշանակված և գանձված տուգանքների գումարները, այդ թվում` անցած հաշվետու ժամանակաշրջանում նշանակված, ներկա հաշվետու ժամանակաշրջանում վճարված գումարները:
11. Սյունակ 16-ում բերվում է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ չկատարված որոշումների քանակը:
12. Սյունակ 2-ի տվյալները հավասար են 3, 4, 5, 6 սյունակների գումարային արժեքին:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի:
ՈՒմ է ներկայացվում
__________________________________________________________
(անվանումը)
Ով է ներկայացվում
__________________________________________________________
(անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*
I I I I I I I I I
Մարզը________________________________
I I I
Գտնվելու վայրը ___________________________________________________
էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________
*լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
_____________________________________________________________
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է
պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով
___________________________
Ձև N 1-վի
տարեկան
Հաստատված է ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի
12 օգոստոսի 2002 թ.
թիվ 169-Ն որոշմամբ
Ներկայացվում է`
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը
Ներկայացնում են`
Վարչական տույժի ենթարկելու
իրավունք ունեցող մարմինները
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
200...թ. համար
Տողի հա-
մարը
Վարչական
իրավախախ-
տումների
վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
օրենսգրքի
հոդվածի
համարը Հայտնաբեր-
ված վարչա-
կան իրավա-
խախտում-
ների քանակը,
միավոր Անձանց թվա-
քանակը, որոնց
վերաբերյալ
կայացել են
որոշումներ
(վճիռներ),
մարդ այդ թվում` կայացվել են որոշումներ (վճիռներ)
վարչական
տույժերի
ենթարկե-
լու մասին վարչական գործի վարույթի կարճման` կապված
հասարակական կազմա-
կերպության, աշխա-
տանքային կոլեկտիվի
քննարկմանը նյութերի
հանձնման հետ դատախազին
նախաքննական
կամ հետաքննական
մարմնին նյութերի
հանձնման հետ այլ հան-
գամանք-
ների հետ
Ա Բ 1 2 3 4 5 6
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
Կիրառվել են վարչական տույժեր (սյունակ 3-ից) Տուգանքի գումարը,
հազ. դրամ Վաղեմության
ժամկետն անց-
նելու կապակ-
ցությամբ չկա-
տարված որո-
շումների
(վճիռների)
քանակը
նախա-
զգուշա-
ցում տուգանք առարկայի
բռնագրա-
վում առարկայի
հատուց-
մամբ վերց-
նելը հատուկ
իրավունքից
զրկում ուղղիչ
աշխա-
տանք վարչա-
կան
կալանք նշանակվել է գանձվել է
7 8 9 10 11 12 13 14 15 16
Ղեկավար
Կատարող______________
Անուն, ազգանուն_________________
հեռ___________
Պաշտոն_______________________
___ ____________200_ թ. Ստորագրություն_________________
(ձևը փոփ. 25.11.05 N 30-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 25.11.05 N 30-Ն)