Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-08-21-ից մինչև 2005-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-07-01Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:

4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 23

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Անվանումը Պաշտոնային

նվազագույն

դրույքաչափը

(դրամ)

Աշխատակազմի ղեկավար 70000

Գլխավոր հաշվապահ 56000

Գրասենյակի պետ, ավագ խորհրդատու 40000

Օգնական 36000

Խորհրդատու 34000

Առաջին կարգի մասնագետ, շինարար-ճարտարագետ 32000

Աուդիտոր 30000

Արխիվապահ 28000

Երկրորդ կարգի մասնագետ, հաշվապահ, տնտեսագետ 25000

Գրասենյակի քարտուղար, դատական նիստերի քարտուղար, դատական նիստերի կարգադրիչ, վիճակագիր, տնտեսվար, պահեստապետ, գանձապահ, համակարգչի օպերատոր, պարետ 24000

Տեխնիկ, գործավար, էլեկտրիկ, հյուսն, փականագործ, վերելակավար, վարորդ 23000

Հավաքարար 18000

Ցրիչ, այլ տեխնիկական սպասարկողներ 16000

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Անվանումը Պաշտոնային

նվազագույն

դրույքաչափը

(դրամ)

Աշխատակազմի ղեկավար 40000

Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական 35000

Աուդիտոր 30000

Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր 23000

Պարետ, վարորդ 22000

Արխիվապահ 20000

Հավաքարար 18000

Ցրիչ 16000

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։