«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան N 21-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության ծավալի մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2005 թ.
թիվ 21-Ն որոշմամբ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն հրահանգը սահմանում է «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2 Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3 Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար) և հաշվետու ամսվա համար:
1.4 Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
1.5 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1 Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է նյութական արժեքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
2.2 Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
2.3 Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի կամ մասնագիտական (վերամշակում և հետագա վաճառք) օգտագործման նպատակով:
2.4 Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
2.5 Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում՝
> գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
> ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
> ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
> տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
2.6 Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Տող 01-ը` առևտրի շրջանառությունը ներառում է տող 01.1` մանրածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 52) և տող 01.2` մեծածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 51), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001 թ. 58 որոշմամբ և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001 թ. թիվ 19 տեղեկագրում) և «Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ 09-Ն որոշմամբ, հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ 6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով) :
3.2 Տող 01.1-ը ներառում է խանութներում` մասնագիտացված և ոչ մասնագիտացված, խանութներից դուրս` փոստի (ըստ պատվերների), անմիջական վաճառքը հեռուստատեսության, ռադիոյի և հեռախոսի, աճուրդների, ինտերնետի, ավտոմատների, շրջիկ վաճառողների, կրպակների, տաղավարների, շուկաների և այլնի միջոցով, վաճառված պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքի ծավալները:
3.3 Տող 01.1.1-ը ներառում է ավտոմեքենաների (ներառյալ ուղևորատար և բեռնատար) մանրածախ վաճառքի ծավալները:
3.4 Տող 01.1.2-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական նորոգումը, շարժիչների նորոգումը, էլեկտրասարքավորանքի նորոգումը, ընթացիկ սպասարկումը, լվացումը, փայլեցումը, ներկումը և այլն:
3.5 Տող 01.1.3-ը ներառում է բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ և նավթային գազի, շարժիչային վառելիքին զուգակցող մթերքի` քսանյութերի, պաղեցնող, փայլեցնող նյութերի և այլ տեսակի նյութերի վաճառքի ծավալները:
3.6 Տող 01.2-ը ներառում է` ապրանքների վաճառքը (առանց ձևափոխման) մանրածախ վաճառողներին, արդյունաբերական, առևտրային և մասնագիտական օգտագործողներին, այլ մեծածախ վաճառողներին, ինչպես նաև ապրանքային բրոքերների, գործակալների գործունեությունը:
3.7 Տող 02-ը ներառում է` հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:
3.8 Տող 03` աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության
ներկայացման ժամկետը
1. Ազգային վիճակագրական ծառայության գործակալություն (տարածքային 43333 բաժին) իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
Ով է ներկայացնում ___________________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________
______________________________________
Գտնվելու վայրը ______________________________________________
______________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը________________________________ Համայնքը _______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը
I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը
I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվարկման համարը
I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՌԵՎՏՈՒՐ
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
07 նոյեմբերի 2005 թ.
թիվ 21-Ն որոշմամբ
«Տպագրված է»
Չլրացնել ß
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
հունվար __________________ 200_ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
հազ. դրամ
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ծավալը հաշվետու ժամանակա-շրջանում այդ թվում`
գյուղական վայրերում տարվա սկզբից Ծավալը նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջանում
տարվա սկզբից հաշվետու ամիս տարվա սկզբից հաշվետու ամիս
Ա Բ 1 2 3 4 5
Առևտրի շրջանառություն,
ընդամենը (առանց ԱԱՀ),(01.1+ 01.2 տողերի գումարը) 01
այդ թվում`
մանրածախ առևտրի
շրջանառություն, ընդամենը 01.1
դրանից` ավտոմեքենաների
առևտուր 01.1.1
ավտոմեքենաների
տեխնիկական
սպասարկում և
նորոգում 01.1.2
շարժիչային
վառելիքի
առևտուր 01.1.3
մեծածախ առևտրի
շրջանառություն,
ընդամենը 01.2
Ապրանքային մնացորդ 02 x x
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ 03
Ղեկավար ______________________
(Ազգանուն, անուն) __________________
(Ստորագրություն)
Լրացնող ______________________
(Ազգանուն, անուն) __________________
(Ստորագրություն)
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)
_____________________
(Հեռախոսահամար(ներ)) « __ » _________200__թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ________@_______