Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով հանրապետությունում ընդհանուր իրավիճակի համեմատական կայունացումը, նկատի առնելով իրավապահ մարմինների աշխատանքում կատարվող դրական տեղաշարժերը օրինականության ամրապնդման գործում, գիտակցելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեի և հանրապետության նախագահի ընտրության ընթացքում ժողովրդավարության և մարդկանց կամքի ազատ արտահայտման նորմալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1991 թվականի օգոստոսի 16-ից հանրապետության ողջ տարածքում վերացնել արտակարգ դրությունը և պարետային ժամը` մտցված Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

15 օգոստոսի 1991 թվականի,

քաղ. Երևան

N ՆԽ-321-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։