ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի կոմունիստական կուսակցության և նախկին Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության ունեցվածքը ազգայնացնելու մասին» որոշումը, ԽՄԿԿ Կենտկոմի հայկական հրատարակչությունը համարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը և որպես ինքնուրույն միավոր այն հանձնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` անհապաղ քննության առնել և լուծել հիշյալ հրատարակչության նպատակային օգտագործման հարցերը:
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
23 օգոստոսի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-337-I