Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում`

1) 1.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.1 պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի

վեցապատիկի չափով».

2) 1.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.

3) 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.4 պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի հնգապատիկի չափով».

4) 1.5-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.

5) 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.8 հիմնարկների փոփոխությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների հաշվառման համար բազային տուրքի

հնգապատիկի չափով».

6) 1.9-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.

7) 2.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.

8) 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1 համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի

50 տոկոսի չափով».

9) 3.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։