Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 հունիսի 2005 թվականի N 22-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի տարածքում 2300-2400 ՄՀց հաճախությունների շերտով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 11.01.2005թ. թիվ 1-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 2300-2400 ՄՀց հաճախությունների շերտով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող։

2. «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությանը տալ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա։

Նախագահ`

Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։