ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԱԾ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Դիմել ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վ. Վ. Բակատինին` 1990 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեից Սմոլենսկ դուրս բերված արխիվային և գործող նյութերը վերադարձնելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
24 օգոստոսի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-346-I