Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Ազգայնացնել Հայաստանի կոմունիստական կուսակցության ամբողջ ունեցվածքը, այն հանձնելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի տնօրինմանը:

2. Չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ունեցվածքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կարգադրության մասին» որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարել ԽՄԿԿ ունեցվածքի` Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնաբաժինը:

4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` ապահովել Հայաստանի կոմունիստական կուսակցության արխիվի հանձնումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչությանը:

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

29 օգոստոսի 1991 թվականի,

քաղ. Երևան

N ՆԽ-350-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։