ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻՋՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Գտնել նպատակահարմար անդամագրվել Միջպառլամենտական միությանը և դիմել նրան` անդամագրման պայմաններին ծանոթանալու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
28 հոկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
ՆԽ-387-I