«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007193
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 ապրիլի 2007 թ. N 105-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ», «ԼԱՅՆԱՔԻԹ ԲԱԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2007 թվականի հունիսի 4-ից շրջանառության մեջ դնել «Առաջավորասիական ընձառյուծ» և «Լայնաքիթ բադ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել «Առաջավորասիական ընձառյուծ» և «Լայնաքիթ բադ» արծաթե հուշադրամների նկարագրությունները` համաձայն հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2007 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի ապրիլի 3-ի
թիվ 105-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Առաջավորասիական ընձառյուծ» արծաթե հուշադրամի
Առաջավորասիական ընձառյուծ պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2007»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է առաջավորասիական ընձառյուծը, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն, իսկ ներքևի մասում` հայերեն: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925.0 ± 5.0
Զանգվածը 28,28 ± 0,25 գ
Տրամագիծը 38,61 ± 0,15 մմ
Որակը բրիլիանթ անսրքյուլեյթիդ
Դրամաշուրթը հարթ
Ձևը կլոր
Տպաքանակը 3000 հատ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լայնաքիթ բադ» արծաթե հուշադրամի
Լայնաքիթ բադ պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառվել են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2007»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է լայնաքիթ բադ, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն, իսկ ներքևի մասում` հայերեն: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 925.0 ± 5.0
Զանգվածը 28,28 ± 0,25 գ
Տրամագիծը 38,61 ± 0,15 մմ
Որակը բրիլիանթ անսրքյուլեյթիդ
Դրամաշուրթը հարթ
Ձևը կլոր
Տպաքանակը 3000 հատ