«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:
4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հուլիսի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ Հաստիքային միավորի անվանումը Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)
1 2 3
1. Աշխատակազմի ղեկավար 70000
2. Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 40000
3. Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար 40000
4. Աուդիտոր 55000
5. Գրասենյակի պետ 40000
6. Գրասենյակի ավագ մասնագետ 32000
7. Գրասենյակի քարտուղար 24000
8. Տնտեսական - շահագործման վարչության պետ 40000
9. Գլխավոր հաշվապահ 56000
10. Հաշվապահ 32000
11. Գանձապահ 24000
12. Գնումների գծով մասնագետ 25000
13. Դատավորի օգնականներ 36000
14. Դատական նիստերի քարտուղարներ 24000
15. Գործավարներ 24000
16. Արխիվապահ 28000
17. Իրավական փորձաքննությունների վարչության պետ 56000
18. Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 40000
19. Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 32000
20. Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար 25000
21. Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար 65000
22. ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի պետ 40000
23. ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի մասնագետ 25000
24. ԴՆԽ-ի քարտուղարության կադրերի գծով մասնագետ 25000
25. ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի պետ 56000
26. ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի մասնագետ 32000
27. ՀՀ դատարանների արխիվի պետ 56000
28. ՀՀ դատարանների արխիվի մասնագետ 25000
29. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ 40000
30. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ 32000
31. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետ 25000
32. Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն 56000
33. Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ 32000
34. Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ 25000
35. Պարետ 32000
36. Հավաքարար 18000
37. Ցրիչ, շենքի և սարքավորումների սպասարկման գծով աշխատողներ և այլ սպասարկող անձնակազմ 23000
38. Գլխավոր աուդիտոր 65000
(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն, խմբ. 23.06.05 N 818-Ն, փոփ., լրաց. 13.10.05 N 1664-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Անվանումը Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)
Աշխատակազմի ղեկավար 40000
Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական 35000
Աուդիտոր 30000
Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր 23000
Պարետ, վարորդ 22000
Արխիվապահ 20000
Հավաքարար 18000
Ցրիչ 16000
(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան