«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:
4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. հուլիսի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ Հաստիքային միավորների անվանումները Պաշտոնային
դրույքաչափը
1 2 3
1. Աշխատակազմի ղեկավար 135000
2. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար 115000
3. Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 100000
4. Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական 80000
5. Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար 65000
6. Կադրերի գծով պատասխանատու 80000
7. Դատավորի օգնական 65000
8. Դատական նիստերի քարտուղար 40000
9. Աշխատակազմի ղեկավարի օգնական 50000
10. Իրավական փորձաքննությունների վարչության պետ 100000
11. Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 60000
12. Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 50000
13. Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար 40000
14. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետ 100000
15. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության ավագ մասնագետ 60000
16. Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ 50000
17. Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն 90000
18. Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ 60000
19. Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ 50000
20. Կազմակերպական բաժնի պետ 90000
21. Կազմակերպական բաժնի ավագ մասնագետ 60000
22. Կազմակերպական բաժնի մասնագետ 50000
23. Միջազգային կապերի և արարողակարգի ծառայության պետ 90000
24. Արարողակարգի հարցերով մասնագետ 50000
25. Միջազգային կապերի գծով մասնագետ 50000
26. Բյուջետային բաժնի պետ 90000
27. Բյուջետային բաժնի մասնագետ 50000
28. Գլխավոր աուդիտոր 90000
29. Աուդիտոր 60000
30. Գլխավոր հաշվապահ 90000
31. Հաշվապահ 55000
32. Գանձապահ 45000
33. Գրասենյակի պետ 90000
34. Գրասենյակի ավագ մասնագետ 60000
35. Գրասենյակի քարտուղար 40000
36. Գործավար 40000
37. Ցրիչ 40000
38. ՀՀ դատարանների արխիվի պետ 90000
39. Արխիվապահ 40000
40. ՀՀ դատարանների արխիվի քարտուղար 40000
41. Տնտեսական և շահագործման վարչության պետ 100000
42. Գնումների գծով մասնագետ 50000
43. Պարետ 50000
44. Տնտեսվար 40000
45. Պահեստապետ 32000
46. Էլեկտրիկ 32000
47. Տեխնիկ 32000
48. Վարորդ 35000
49. Փականագործ 32000
50. Հյուսն 32000
51. Վերելակավար 32000
52. Համակարգչային սպասարկող 35000
53. Հեռախոսացանցի մասնագետ 32000
54. Հավաքարար 27000
(հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն, խմբ. 23.06.05 N 818-Ն, փոփ., լրաց. 13.10.05 N 1664-Ն, խմբ. 23.03.06 N 363-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Անվանումը Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)
Աշխատակազմի ղեկավար 40000
Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական 35000
Աուդիտոր 30000
Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր 23000
Պարետ, վարորդ 22000
Արխիվապահ 20000
Հավաքարար 18000
Ցրիչ 16000
(հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան