Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

041.0117.24.02.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 1998 թվականի N 117

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. (կետն ուժը կորցրել է 20.01.99 N 30)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 405 5 1»:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «836» թիվը, փոխարինել «811», իսկ 2-րդ կետի «ա» ենթակետում «430» թիվը փոխարինել «405» թվով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 416 որոշումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱստատված Է

ՀՀ վարչապետի 1998 ԹՎԱԿԱՆԻ

փետրվարի 24-ի N 117 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 20.01.99 N 30)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։