Գլուխ IV · ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 21
Հոդված 21.
Դատավորի աշխատասենյակը
Դատավորն ունի առանձին ծառայողական աշխատասենյակ` կառավարության սահմանած տիպային կահավորման ցանկին համապատասխան: Դատավորի աշխատասենյակում պետք է տեղադրված լինի հանրապետության տարածքում հեռախոսակապ հաստատելու միջոց:
Դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: