Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-05-27-ից մինչև 2000-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 21

գործել է մինչև 2000-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը տեղաբաշխումը

Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումների, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա այդ ակտերը վերանայող դատարանն է` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը կազմված է`

1) վճռաբեկ դատարանի նախագահից.

2) քաղաքացիական և տնտեսական գործերով պալատից.

3) քրեական և զինվորական գործերով պալատից:

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից:

Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։