Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2005-01-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 21

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը տեղաբաշխումը

Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանների, տնտեսական դատարանի` վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:

Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը կազմված է`

1) վճռաբեկ դատարանի նախագահից.

2) քաղաքացիական և տնտեսական գործերով պալատից.

3) քրեական և զինվորական գործերով պալատից:

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից:

Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքն է:

(21-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-72, լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։