Գլուխ 5 · Դատավորների ընդհանուր ժողովը ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 26
Հոդված 26.
Դատարանների նախագահների խորհրդի կազմը
Դատարանների նախագահների խորհուրդը կազմված է վճռաբեկ դատարանի, նրա պալատների, տնտեսական դատարանի, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի դատարանների նախագահներից:
Դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի նախագահն է:
(3-րդ մասն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-156-Ն)
(26-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-213-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-156-Ն)