Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍԵՎԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍԵՎԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՁԵՎԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 ապրիլի 2007 թվականի N 704-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Սեվանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և 09.04.2007 թ. N 3243 դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Դադարեցնել «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX-000817 և N Կ-XX-000958 լիցենզիաները:

2. «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի N Կ-XX-000491, N Կ-XX-000568, N Կ-XX- 000817 և N Կ-XX-000958 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։