Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-03-25-ից մինչև 2001-10-15։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 28. -ի 4-րդ մասին համապատասխան, լիցենզային պայմանագիր գրանցելու պահից սկսած հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով: Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար տուրքերի չափերը հաշվարկվում են այնպես, ինչպես նախատեսված է սույն հրահանգի 13 կետով:

գործել է մինչև 2001-10-15Բացել ARLIS-ում

Հոդված 28-ի 4-րդ մասին համապատասխան, լիցենզային պայմանագիր գրանցելու պահից սկսած հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով: Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար տուրքերի չափերը հաշվարկվում են այնպես, ինչպես նախատեսված է սույն հրահանգի 13 կետով:

(16-րդ կետը փոփ. 23.12.98 N 73)

17. Եթե տուրքը վճարված է օրենքի 28 հոդվածով նախատեսված զեղչով, ապա վճարման անդորագրին պետք է կցվի հայտատուի կողմից տրված տեղեկանք` աշխատողների թվաքանակի մասին: Այս դեպքում տվյալ ձեռնարկության (իրավաբանական անձի) ղեկավարի ստորագրությունը պետք է ամրագրվի ձեռնարկության կնիքով:

18. Հայարտոնագրի ստորաբաժանումները գանձված տուրքերի հաշվառումն իրականացնում են ըստ տուրքերի վճարման անդորրագրերի ստացման թվականի և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 10-ը, գանձված տուրքերի մասին ամփոփ տվյալներ են ներկայացնում հաշվապահություն` համապատասխան իրավասու մարմիններ հաշվետվություն ներկայացնելու համար:

19. Օբյեկտների լիցենզային կամ զիջման պայմանագրերի գրանցման համար գանձված տուրքերի հաշվառումն իրականացվում է պետական գրանցամատյանների բաժնի կողմից` ըստ գրանցամատյանում համապատասխան գրառման թվականի:

20. Տուրքերի վճարման անդորրագրերը պահպանվում են համապատասխան օբյեկտի թղթային «գործի» մեջ, իսկ տվյալները` էլեկտրոնային հիմնապաշարներում:

21. Արտոնագրային տեղեկատվության և այլ գործողությունների համար գանձվող տուրքերը հաշվառում են հետևյալ կերպ`

ա) տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար (այդ թվում` ձևաթղթերի) տեղեկատվությունն ու ձևաթղթերի հանձնումն իրականացվում է միայն ըստ ընդհանուր բաժնում գրանցված գրավոր դիմումների, որոնց կցվում են համապատասխան անդորրագրերը, բացառությամբ ֆիրմային անվանումների հայտերի ձևաթղթերի:

Ֆիրմային անվանման հայտի ձևաթղթերը տրվում են բաժին ֆինանսատնտեսական բաժնի կողմից, համապատասխան ձևակերպմամբ: Այս դեպքում դրանցից յուրաքանչյուրի ներքևի ձախ անկյունում դրվում է ֆինանսատնտեսական բաժնի դրոշմակնիքը:

բ) մնացած գործողությունները կատարվում են գրավոր դիմումների (դրանք գրանցվում են ընդհանուր բաժնում) կամ միջազգային պայմանագրերի համաձայն:

Եթե գործողությունը կատարվում է գրավոր դիմումի համաձայն, տուրքի վճարման անդորրագիրը կցվում է դիմումին:

Եթե գործողությունը կատարվում է միջազգային պայմանագրի շրջանակներում, ապա տուրքի վճարման անդորրագիրը կցվում է տվյալ օբյեկտի հայտի նյութերին:

Գրանցված է

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 մայիսի 1998 թ.

Պետական գրանցման թիվ 36980127

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։