Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

7 հոկտեմբերի 2005 թվականի N 225/05

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0058 լիցենզիան:

2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ՝ Օ. Եսայան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։