Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 520-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «03. Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 965.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով` 661.6 հազ. դրամ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 273.7 հազ. դրամ և «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով` 30.0 հազ. դրամ):

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «14. Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցական աշխատակազմի օպտիմալացման և սոցիալական աջակցության ենթածրագրի իրականացման ուղեկցման ծախսեր» ծրագրով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության ներսում իրականացված գործուղումների գծով գոյացած 6.7 հազ. դրամի չափով պարտքը մարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «14. Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցական աշխատակազմի օպտիմալացման և սոցիալական աջակցության ենթածրագրի իրականացման ուղեկցման ծախսեր» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի շրջանակներում մատակարարված համակարգչային և այլ տեխնիկայի մաքսազերծման համար վճարված միջոցները հատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 1130.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. մայիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

մայիսի 3-ի N 520-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)

խումբը ենթա-

խումբը առաջին

եռամսյակ առաջին

կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

0.0 (2,096.1) (2,096.1) (2,096.1)

03 Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր

այդ թվում`

0.0 (2,096.1) (2,096.1) (2,096.1)

02. Այլընտրանքային ծառայության ապահովում 0.0 (2,096.1) (2,096.1) (2,096.1)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում`

0.0 (2,096.1) (2,096.1) (2,096.1)

«Սննդամթերք» 0.0 (2,096.1) (2,096.1) (2,096.1)

14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում`

2,096.1 2,096.1 2,096.1 2,096.1

06 ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

այդ թվում`

2,096.1 2,096.1 2,096.1 2,096.1

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,096.1 2,096.1 2,096.1 2,096.1

ՀՀ կառավարություն 2,096.1 2,096.1 2,096.1 2,096.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։