Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մայիսի 2007 թ.

ք. Երևան N 209

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

ա) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնց համաձայն փոխկապակցումը դա հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի կապակցումն է.

բ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ցանցի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված բարդ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում ունենալ և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց.

գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, որի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է.

դ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ծառայություն մատուցողի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված պարզ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ.

ե) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն օպերատոր է համարվում ցանկացած անձ, որը կարգավորողի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը՝ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

զ) Օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ Օրենքի 33-րդ հոդվածը վերաբերում է միայն օպերատորներին:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։